Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Հակոբյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնում

Վահան Հակոբյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնում
Պաշտոնական
12:19, 20 октябрь 2022
Կառավարության որոշմամբ Վահան Հակոբյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվա­կանի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշմամբ սահմանված՝ Ռուսաստանի Դաշնու­թյու­նում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի գործունեության կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վահան Գագիկի Հակոբյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով»,- նշված է որոշման տեքստում:

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում (այսուհետ՝ Վերին Լարսի անցակետ) մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչ՝ մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում, առաջացող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրներին արագ արձագանքելու համար չունի անհրաժեշտ մարմին՝ ներկայացուցիչ, ինչը զգալիորեն խոչընդոտում է թե՛ ակտիվ փոխհամագործակցության ապահովմանը և թե՛ առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի ձեռնարկմանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արամ Թանանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: