Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Պաշտոնական
10:30, 25 октябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում նշված է.
 
«Ձերդ գերազանցություն,
 
Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի բարեհաջող անցկացման կապակցությամբ և իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ ՉԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
 
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական դերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կայուն առաջընթացի և բարեկամ չին ժողովրդի զարգացման ճանապարհին կշարունակի ամրապնդվել։
 
Մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-չինական քաղաքական երկխոսությունը և հարստացնել մեր բազմադարյա բարեկամության պատմության էջերը նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ, արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։