Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կարո Փայլանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կարո Փայլանին
Պաշտոնական
15:15, 01 ноябрь 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան:

Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին:

Կարո Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում: