Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարը ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավարին

ՀՀ ԱԽ քարտուղարը ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավարին
Պաշտոնական
13:39, 02 ноябрь 2022
«Նոյեմբերի 2-ին ընդունել եմ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը»: Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ողջունելով առաքելության ղեկավարի այցը Հայաստան՝ գոհունակություն եմ հայտնել երկկողմ համագործակցության արդյունքների վերաբերյալ: Վստահությամբ ընդգծել եմ, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը:

Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես՝ ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը:

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին»: