Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Պաշտոնական
15:56, 20 апрель 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու նախարարությունների փոխնախարարներ ազատվել են պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Իսախանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»։
Մյուս որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։