Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Պաշտոնական
09:30, 21 ноябрь 2022
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: