Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը. Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը. Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Պաշտոնական
16:22, 21 ноябрь 2022
Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ` բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին: Զրուցակցիները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը: