Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ. 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ. 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Պաշտոնական
23:37, 26 ноябрь 2022
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ,  իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: