Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. Հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. Հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ
Պաշտոնական
08:56, 30 ноябрь 2022
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: