Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը կհանդիպի ՌԴ նախագահի հետ․ Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

Փաշինյանը կհանդիպի ՌԴ նախագահի հետ․ Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
Պաշտոնական
17:46, 08 декабрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: