Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական Բաքուն հերքում է Շուշի-Լաչին ճանապարհին վիճակը սրելու մեղադրանքը

Պաշտոնական Բաքուն հերքում է Շուշի-Լաչին ճանապարհին վիճակը սրելու մեղադրանքը
Պաշտոնական
14:20, 14 декабрь 2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որով հերքում է Շուշի-Լաչին ճանապարհին իրավիճակը սրելու մասին Հայաստանի արտաքին գերատեսչության հնչեցրած մեղադրանքը և պնդում է, թե «հայկական կողմն աղավաղում է իրականությունը»:

«Լաչինի ճանապարհի արգելափակումը եռակողմ համաձայնության խախտում որակելու մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կեղծավորություն է»,- պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Բաքուն նաև փոխանցում է, թե Լաչինի ճանապարհը «փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարներն, այլ Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»:

«Ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել իր տարածքում ապրող բոլոր հայերի մարդասիրական կարիքները, հայկական կողմի պնդումները ոչ մի հիմք չունեն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: