Կրեմլը չի բացառել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում

Պաշտոնական
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման համաձայնեցման շուրջ աշխատանքները շարունակվում են, նրանք առնվազն կկարողանան բանակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ առնվազն երեքը (առաջնորդները) հնարավորություն կունենան բանակցելու գոնե դրա շրջանակներում։ Իսկ թե ինչպես հետագայում կզարգանա, ապա այդ աշխատանքը շարունակելի է»,- ասել է Պեսկովը: