Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում. Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում. Զախարովան պատասխանել է Փաշինյանին
Պաշտոնական
15:05, 22 декабрь 2022
Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը՝ վերահսկելու Լաչինի միջանցքը, ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը»:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ դե ֆակտո՝ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

«Ով չգիտի, ուզում եմ հիշեցնել, որ, մինչ այդ, մի քանի սրացումներ են եղել, եղել են խնդիրներ, և կողմերը մեղադրել են միմյանց, և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար։ Նրանց դա հաջողվել է։ Ուստի, նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև․ «Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»: