Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Պաշտոնական
12:31, 25 апрель 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է հրամանագրում:

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

ՀՀ Սահմանադրության 130 հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:

Ըստ Սահմանադրության 158-րդ հոդվածի՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: