Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ
Պաշտոնական
15:58, 06 январь 2023
Հունվարի 6-ին ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել  տրակտորի ուղղությանբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ 

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։

[ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն]