Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահն ընդունել է տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներին

Արցախի նախագահն ընդունել է տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներին
Պաշտոնական
14:59, 16 февраль 2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է «Ստեփանակերտ Սերվիս»  և  «Գլոբալ Սերվիս» ընկերությունների աշխատակիցներին։

Հանդիպմանը նախագահին են ներկայացվել ոլորտում առկա, այդ թվում՝ պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները։ 

Արայիկ Հարությունյանը նախ իր շնորհակալությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և կատարած հերոսական աշխատանքի համար, ապա ընդգծել, որ ներկայացված բոլոր խնդիրների պատշաճ լուծման համար կառավարությունը կգործադրի անհրաժեշտ ջանքերը: