Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի Ագարակ համայնքում բացվեց անմահացած հերոս Գոռ Կարապետյանի հիշատակին նվիրված խաչքարը

Արագածոտնի Ագարակ համայնքում  բացվեց անմահացած հերոս Գոռ Կարապետյանի հիշատակին նվիրված խաչքարը
Պաշտոնական
18:09, 27 апрель 2021
Իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ Արագածոտնի Ագարակ համայնքում մասնակցեցի անմահացած հերոս Գոռ Կարապետյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը։ 
  Աննկարագրելի են այն ցավը, կարոտն ու ջերմությունը, որոնցով ագարակցիները հիշում էին Գոռին, բոլորն անխտիր՝ դպրոցականներից մինչև տարեցներ։ 
  Բոլորս ունենք պարտավորություն՝ թույլ չտալու, որ Կարապետյանների և մեր մյուս անմահացած հերոսների ընտանիքները իրենց ցավի հետ մենակ մնան։ 
 Մի ուրիշ պարտավորություն էլ ունենք Գոռի ու մեր մյուս լույս դարձած տղերքի առաջ՝ ամեն մի օրը ապրել այնպես, որ նրանք երկնքում դժգոհ չմնան, ունեցած ամենը ներդնել հայրենիքի հզորացման գործին։ 
 Մտքերս Կարապետյանների և մեր մյուս սգակիր ընտանիքների հետ են։ 
Աստված թող հոգուդ խաղաղություն տա, Գոռ ջան։