ՀՀ սահմաններին ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը. ՌԴ ԱԳՆ

Պաշտոնական
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին որոշում է կայացրել Հայաստանում երկու տարի ժամկետով Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության ստեղծման մասին։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում, բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի մասշտաբային է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։
Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը փոփոխություն չի կրել։ Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններին ԵՄ «փորձագետների» դիտարկումից: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Կովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները։
Հայաստանի սահմանային շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերափոխվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ածանցյալի և ԱՊՀ տարածքում վարում է առճակատման քաղաքականություն, ունակ է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել գոյություն ունեցող հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը ևս չպետք է մոլորեցնի. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ստվերելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։
Համոզված ենք, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որը տեղակայվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնող սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը։
Արձանագրենք, որ Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է շահագրգռվածությունը օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում։
Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական կատարումն է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացումը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»։