Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ-ում մեկնարկել է նոր ուսումնական փուլը. ՀՀ ՊՆ

ԶՈՒ-ում մեկնարկել է նոր ուսումնական փուլը. ՀՀ ՊՆ
Պաշտոնական
20:23, 16 февраль 2021
Փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը։ Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ անցկացվել են հանդիսավոր արարողություններ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հրամանատարներն անձնակազմին շնորհավորել են ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, պետական պարգևներ հանձնել ռազմական գործողությունների ընթացքում առանձնակի արիություն ցուցաբերած մի շարք պահեստազորայինների։

Ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքներ: