Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահրամ Դումանյանը՝ Հանրապետության նախագահի խորհրդական

Վահրամ Դումանյանը՝ Հանրապետության նախագահի խորհրդական
Պաշտոնական
13:41, 02 февраль 2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 2-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.

Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»։

Հիշեցնենք, որ նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հրամանագրով Դումանյանն ազատվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 23-ից։