Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական Բաքուն պատասխանել է Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը

Պաշտոնական Բաքուն պատասխանել է Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը
Պաշտոնական
10:33, 08 февраль 2023
Առաջարկները, որոնց մասին նախօրեին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ 15 օր առաջ։ Հայկական կողմը կրկին «մանիպուլյացիաներ» է անում խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և, ներկայացնելով իրեն որպես կառուցողական կողմ, փորձում է «մոլորության մեջ գցել» միջազգային հանրությանը։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկվա՝ փետրվարի 7-ի հայտարարություններն առ այն, որր Ադրբեջանը խոչընդոտում է բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և նրանք քննարկում են Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի առաջարկները։

«Ինչպես հայտնի է, հայկական կողմն է, խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվել բանակցություններից։ Սակայն այժմ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ սեղմ ժամկետներում բանակցություններ անցկացնելու օգտին և միշտ պատրաստ է դրան»,- ասել է Ա. Հաջիզադեն։