Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմը այսօր մեզ է հանձնել 106 մարմին. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանական կողմը այսօր մեզ է հանձնել 106 մարմին. Արայիկ Հարությունյան
Պաշտոնական
21:03, 16 февраль 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»,- գրել է Հարությունյանը: