Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերմինե Հարությունյանն ազատվել է պաշտոնից

Հերմինե Հարությունյանն ազատվել է պաշտոնից
Պաշտոնական
16:12, 28 февраль 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ Հերմինե Հարությունյանն ազատվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում զբաղեցրած պաշտոնից:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հերմինե Միրանի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 27-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հերմինե Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ։

Մինչ այդ էլ զբաղեցնում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի պաշտոնը։