Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը
Պաշտոնական
17:27, 09 март 2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։

Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը: 

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։