Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն  ընդունել է  աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ  գլխավոր քարտուղարին
Պաշտոնական
18:08, 16 март 2023
Մարտի 16-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն   ընդունել է  աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։   

Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: 
 
Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները: