Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը կկայանա մարտի 20-ին․ ԱԳ փոխնախարար
Արարատ Միրզոյանը ՌԴ-ում Սերգեյ Լավրովի հետ կհանդիպի մարտի 20-ին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Դա միակ մանրամասն է, որին ես տեղյակ եմ։ Այցի ընթացքում յուրաքանչյուր հարց կարող է քննարկվել, ես տեղյակ չեմ օրակարգի հարցերին, դա իմ պատասխանատվության ոլորոտը չէ, բայց ինչպես Ռուսաստանի հետ դա միշտ է եղել, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր հարցի քննարկման»,- ասաց փոխնախարարը։
Նա նաև նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին եռակողմ հանդիպման մասին էր խոսքը գնում, սակայն այս անգամ հանդիպումը երկկողմ ֆորմատով է։