Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր

Արմեն Գրիգորյանը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր
Պաշտոնական
16:51, 22 март 2023
Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը:

Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությաունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: 

Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ հարցեր: