Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա միջամտություն է մեր ներքին գործերին». Բաքվի արձագանքը ՀՀ վարչապետի հայտարարություններին

«Դա միջամտություն է մեր ներքին գործերին». Բաքվի արձագանքը ՀՀ վարչապետի հայտարարություններին
Պաշտոնական
13:19, 24 март 2023
Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին՝ դատապարտելով Հայաստանի ղեկավարության վերջին օրերին աճող «ագրեսիվ հռետորաբանությունը»: 

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, այդպիսի հայտարարությունները «առ ոչինչ են դարձնում» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման միջազգային ջանքերը:  

«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից և դադարեցնի այնպիսի ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են ոտնձգությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և միջամտությունը նրա ներքին գործերին»,- ասել է Հաջիզադեն։