Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանը ցավակցել է Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը ցավակցել է Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ
Պաշտոնական
17:05, 17 февраль 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
«Ցավով տեղեկացա ականավոր քաղաքական գործիչ, Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան մասին։

Նախագահ Մենեմը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում՝ «Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար ստանալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Անգնահատելի է Կառլոս Մենեմի վաստակը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում դրսևորած պատրաստակամության և հետևողական աշխատանքի համար։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կառլոս Մենեմի ընտանիքին և Արգենտինայի բարեկամ ժողովրդին»,- ասված է ուղերձում։