Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահը, նրա տեղակալն ու գլխավոր քարտուղարը կգործուղվեն Իրան

Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահը, նրա տեղակալն ու գլխավոր քարտուղարը կգործուղվեն Իրան
Պաշտոնական
11:57, 17 май 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին որոշում է ստորագրել, որի համաձայն ՊԵԿ նախագահը, նախագահի տեղակալը և ՊԵԿ գլխավոր քարտուղարը կգործուղվեն Իրանի Իսլամական Հանրապետություն։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանին 2021 թվականի մայիսի 23-25-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու նպատակով:

2. Էդվարդ Հովհաննիսյանի, Աշոտ Մուրադյանի և Էդգար Գևորգյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: