Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԻԻՀ դեսպանությունը՝ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու վերաբերյալ լուրերի մասին

ԻԻՀ դեսպանությունը՝ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու վերաբերյալ լուրերի մասին
Պաշտոնական
13:56, 23 май 2021
Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող  լուրերի մասին՝ կապված 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ:
 
Մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը.

 «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

Հիշեցնենք, որ որոշ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը: