Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին

Հայաստանի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին
Պաշտոնական
11:30, 28 май 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող
հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: