Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատաբժշկական ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից՝ պարկերի մեջ փաթաթված զինվորների մասունքների լուսանկարների տարածումից հետո. ՀՀ ԱՆ

Դատաբժշկական ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից՝ պարկերի մեջ փաթաթված զինվորների մասունքների լուսանկարների տարածումից հետո. ՀՀ ԱՆ
Պաշտոնական
14:39, 02 июнь 2021
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Հիշեցնենք ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին տարածվել Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պարկերի մեջ փաթաթված զինվորների մասունքներից։