Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ հայտարարությունը քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ

ԿԸՀ հայտարարությունը քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ
Պաշտոնական
12:12, 07 июнь 2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ 2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը: Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:

Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը: