Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը Զարեհ Սինանյանին գործուղում է Ռուսաստան՝ հանդիպելու գործարար շրջանակների հետ

Վարչապետը Զարեհ Սինանյանին գործուղում է Ռուսաստան՝ հանդիպելու գործարար շրջանակների հետ
Պաշտոնական
16:12, 19 февраль 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Լիանա Սիմոնյանը գործուղվում են Ռուսաստանի Դաշնություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրանք 2021 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը ներառյալ կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, Տյումեն` մարտի 3-4-ը, Չելյաբինսկ՝ մարտի 4-5-ը, Եկատերինբուրգ՝ մարտի 5-7-ը ներառյալ)՝ հետպատերազմյան շրջանում հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ կներկայացնեն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: