Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Պաշտոնական
11:57, 19 апрель 2023
Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:

Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: