Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի ուղղությամբ՝ վիրավորելով ՀՀ ՊՆ զինծառայողի, կրակել են նաև վիրավորին տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա․ վիրավորվել է նաև բուժակը․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի ուղղությամբ՝ վիրավորելով ՀՀ ՊՆ զինծառայողի, կրակել են նաև վիրավորին տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա․ վիրավորվել է նաև բուժակը․ ՀՀ ՊՆ
Պաշտոնական
17:20, 17 май 2023
Մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող: 

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի: