Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ՔՊ-ի և այլ կուսակցությունների պատգամավորի թեկնածուներից մի քանիսի գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ՔՊ-ի և այլ կուսակցությունների պատգամավորի թեկնածուներից մի քանիսի գրանցումը
Պաշտոնական
16:52, 12 июнь 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ին գումարած նիստում  անվավեր է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամի Դավուդյանի գրանցումը:

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Միքայելյանի և Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Հովհաննիսյանի գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: