Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր՝ վաղ առավոտյան, Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում` կից տեսանյութ հրապարակելով:

Արշակյանը հայտնել է, որ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ։