Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ԿԸՀ-ն իր դիրքորոշումը կհայտնի հայոհայնքներով ուղեցկվող քարոզարշավի վերաբերյալ. Տիգրան Մուկուչյան

Այսօր ԿԸՀ-ն իր դիրքորոշումը կհայտնի հայոհայնքներով ուղեցկվող քարոզարշավի վերաբերյալ. Տիգրան Մուկուչյան
Պաշտոնական
12:41, 13 июнь 2021
Այսօր` հունիսի 13-ին, ժամը 15:00 ԿԸՀ-ն նիստ կգումարի, քննարկելու նաև հայհոյանքներով ու վիրավորանքներով ընթացող քարոզարշավի զսպման մեխանիզմները: Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու հավելեց, որ նիստի ընթացքում կքննարկվեն նաև մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ ԿԸՀ-ն իր դիրքորոշումը կհայտնի:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կապանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ զերծ չմնաց հայհոյանք հնչեցնելուց․ «Ճակատին նայեն և ասեն ողջույն բ․․ի տղա, դրանից ավելի մեծ կոմպրոմանտ ի՞նչ պիտի անեն»,- ասաց Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին։

Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Մուկուչյանը մեզ տեղեկացրել էր, որ հանձնաժողովը նաև դիմումներ է ստացել քարոզարշավի ժամանակ հնչող վիրավորանքների կապակցությամբ: