Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի նկատմամբ. Արցախի ՄԻՊ

Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի նկատմամբ. Արցախի ՄԻՊ
Պաշտոնական
18:28, 16 июнь 2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1992 թվականի ամռանը ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը, կորցնել ամեն ինչ, բախվել աղքատության, գործազրկության, ինտեգրման հետ կապված բազմաթիվ խնդիրների և առերեսվել իրենց իրավունքների համատարած խախտումների։

Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»։