Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բադասյանը մասնակցել է Արդարադատության նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը

Բադասյանը մասնակցել է Արդարադատության նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը
Պաշտոնական
12:07, 22 февраль 2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 20-ին մասնակցել է Արդարադատության նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը, այս մասին հայտնում է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։

«Այն կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: 

Բարձր եմ գնահատում Հիմնադրամի իրավաստեղծ գործունեությունը և շնորհակալ եմ ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հիմանդրամի ստեղծման օրվանից Նախարարության կողքին լինելու և մի շարք կարևոր նախաձեռնություններին աջակցելու համար: 

Հանդիպման ընթացքում Նախարարության աշխատակիցներին կոչ եմ արել լինել նախաձեռնող, աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրները լուծելու համար հանդես գալ նորարական առաջարկներով, ներկայացնել նոր գաղափարներ։ Վստահեցրել եմ, որ դրանք իրականացնելու համար կարվի առավելագույնը»։