Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 26․82%

Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 26․82%
Պաշտոնական
17:06, 20 июнь 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների թիվը ժամը 14։00-ի դրությամբ։ Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 695626 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 26․82 տոկոսը։

Համեմատության համար 2018 թվականի արտահերթ ընտրություններին ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը կազմել էր  24․2%, 2017 թվականին՝ 33․46%, 2012 թվականին՝ 35․54%: