Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես
Պաշտոնական
15:29, 22 февраль 2021
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է․

«IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝  հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը. 

Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: 

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ 

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն։ 

Չնայած առաջացած խնդիրներին՝  հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են  ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։