Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Պաշտոնական
11:53, 22 июнь 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային»,– մասնավորապես ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: