Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Արարատի մարզից ներկայացված 17 ծրագրային հայտ հաստատվել են

ՀՀ Արարատի մարզից ներկայացված 17 ծրագրային հայտ հաստատվել են
Պաշտոնական
14:11, 23 июнь 2021
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված 17 ծրագրային հայտ:

Հաստատված ծրագրերն են․

Ջրահովիտ - Ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում

Նորամարգ - Ազատության 17-րդ, 24-րդ փողոցների և դաշտամիջյան ջրագծի կառուցում

Ազատավան - Մանկապարտեզի տարածքի բարեկարգում

Սիս - Համայնքի Նիզամի փողոցի մասնակի ասֆալտապատում

Մարմարաշեն - Համայնքի 45, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 19, 21,16-րդ փողոցը մասնակի և Երևան-Արտաշատ խճուղուց մինչև 20, 21, 22 և 24 փողոցների գլխամասում միացնող ճանապարհի կոպճապատման աշխատանքներ

Աբովյան - Համայնքի Աբովյան, Մայիսմեկյան և Մուրացան փողոցներից մինչև գերեզմանատուն, Գայի և Զարյան փողոցների մասնակի ասֆալտապատում

Նորաբաց - Համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման աշխատանքներ

Ազատավան - Համայնքի Աբովյան փողոցի գերեզմանատան հատվածի և 2 հատող փողոցների ասֆալտապատում

Նորաբաց - Համայնքի Երևանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ

Նարեկ - Համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում

Նոյակերտ- Համայնքի Գ. Նժդեհ, Տիգրան Մեծ և Գ. Չաուշ փողոցների մասնակի ասֆալտապատում

Բուրաստան - Համայնքի ոռոգման ջրագծի կառուցման և գործող ոռոգման ջրագծի վերակառուցման աշխատանքներ

Նիզամի - Համայնքի կենտրոնական փողոցի գերեզմանատանը հարակից հատվածի (110մ) փողոցի ասֆալտապատում

Վերին Արտաշատ - Համայնքի Միչուրին փողոցի մասնակի ասֆալտապատում

Արալեզ - Համայնքի Պ. Սևակ, Շահումյան և Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ /0.590կմ/

Ք. Արարատ - Համայնքի զբոսայգու կապիտալ վերակառուցում

Զանգակատուն - Համայնքի կարիքների համար ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ

Նշենք, որ այս տարի սուբվենցիաներ ստանալու համար մարզի 59 համայնքից ներկայացվել է 103 ծրագրային հայտ: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվեն մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը: Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:

‼ Հիշեցնենք, որ 2020 թվականին մարզում իրականացվել է ավելի քան 80 ծրագիր՝ շուրջ 2 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: