Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահը նշանակել է ԱԱԾ տնօրեն և առաջին տեղակալ

ԱՀ նախագահը նշանակել է ԱԱԾ տնօրեն և առաջին տեղակալ
Պաշտոնական
18:42, 22 февраль 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, այս մասին տեղեկացնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: