Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղավիացիայի կոմիտեն տեղյակ է Boeing 737 տիպի օդանավի գտնվելու վայրի մասին

Քաղավիացիայի կոմիտեն  տեղյակ է Boeing 737 տիպի օդանավի գտնվելու վայրի մասին
Պաշտոնական
13:28, 23 февраль 2021
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:  

«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:   Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են Կոմիտեից։