Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Պաշտոնական
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և
նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը:
Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա սերտացման
պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների
շահերին:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նուրսուլթան Աբիշի, քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ
Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: