Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով

ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով
Քաղաքականություն
20:27, 12 сентябрь 2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին և առաջարկել.
  • հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում.
  • Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։